“Փիրալյան” ՍՊԸ-ն հիմնադրվել է 1999 թ. ապրիլին: Ընկերությունը գրանցել է “ROBERTO” ապրանքանիշը, և խանութները ճանաչված են այդ բրենդով:
Վերջին տասնամյակում զբաղվելով` կոշիկի, հագուստի ու պայուսակների ներմուծմամբ և վաճառքով, այսօր արդեն "ROBERTO" ընկերությունն իր մշտական գնորդին է առաջարկում իր իսկ արտադրության "ROBERTO" ապրանքանիշի որակյալ ու բարձրաճաշակ կոշկեղեն:
“ROBERTO” ընկերության կոշիկներն արտադրող արտադրողական ձեռնարկությունները համալրված են ամենաժամանակակից սարքավորումներով, որոնք համապատասխանում են մեր պահանջներին` ապահովելով արտադրանքի բարձր որակը: Նորաոճ տեսականին արտադրվում է լավագույն մոդելավորողների և բարձրակարգ մասնագետների կողմից:
"ROBERTO" ապրանքանիշի կոշիկներն իրենց արդիականությամբ ու որակով կգոհացնեն նույնիսկ ամենաքմահաճ գնորդին:
Ընկերությունն անցած տարիների ընթացքում շնորհիվ իր ճիշտ ռազմավարության մեկ խանութից վերաճել է խանութների ցանցի:
“ROBERTO” խանութների ցանցի առանձնահատկություններից են.
● հաճախակի նորացվող տեսականին
● գունային լայն ընտրանին
● տարբեր չափսերի առկայությունը
● վաճառողների ջերմ սպասարկումը
● գնային քաղաքականությունն ու զեղչային ճկուն համակարգը:
Մենք ուրախ կլինենք տեսնել Ձեզ մեր խանութներում:
Ընկերությունը պատրաստ է նաև քննարկել ցանկացած փոխշահավետ առաջարկ: